Կյանքի հոսանքն յուր ընթացքում
Մեզ մոտեցրեց միմիյանց,
Բայց զգացի ես իմ հոգում
Հենց նույն ժամին մի կասկած։
5
Նախազգացումն ինձ չըխաբեց.—
Հայտնվեցար դու շուտով,
Եվ մենք այժմ բաժանված ենք
Ատելության անդնդով։
Արդեն ծանըր ես տուժեցի
10
Քեզ կանչելով «բարեկամ»,
Էլ մի՛ ջանար, փարիսեցի,
Գրավել սերս մյուս անգամ։
Մի՛ բարձրացնիր կենաց բաժակ,
Ինձ մի՛ օրհնիր ժպտերես,
15
Էլ չի դարձնիլ ոչ մի մաղթանք
Իմ հավատը դեպի քեզ։
Քո պատկերը իմ սրտի մեջ
Նզովելի՜ հիշատակ,
Ամեն անգամ զարթեցնում է
20
Բուռն ցասումն և տանջանք։
Գուցե տեսնես ինձ հալածված,
Անցավակից և մենակ,
Թափառելիս անտուն, անհաց…
Սակայն, և այն ժամանակ,