Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/96

Այս էջը հաստատված է



ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

5 Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման…

Յուր դրախտից գուցե լսե
10 Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես…

94