Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/101

Այս էջը հաստատված է

փոխարեն էլ գործ են ածում վերի հարկի սանդուղքի տակը, սենյակներն էլ բակի մեջ, բակն էլ լիքը պրաչկաներով։ Չեք կարող երևակայել տիկ. Լիսիցյանի ու իր քրոջ հուսահատությունը։ Եվ էս խեղդոցի ու անհարմարությունների գինը ամսուկեսում՝ 200 ռուբլի։ Ոչ մի անկյուն չի գտնվում։ Հետս եկած ինժեները գիշերը դեսուդեն ընկած՝ ման էր գալիս ու ոչ մի տեղ չկար, որ իջնի։

էս լավ։ Բայց անհամբեր սպասում եմ, որ գրեք թե արդեն գնացինք էսինչ կամ էնինչ տեղը։ Գրեցեք տեսնենք՝ ինչ ասավ բժիշկն Արեգի աչքի համար, ի՞նչ արիք։

էստեղ Թիֆլիսից բավական ծանոթներ կան։ Ճաշերին, պետք է ասեմ, որ մի քիչ շոգ է անում։ Մեսրոպը հայ-հարայ արավ՝ ցուրտ է, ցուրտ է, ես էլ ձմեռվա վերմակ բերի։

Հա՛, չմոռանամ էստեղի իմ ծանոթները, խանութպանները, առևտրականները և այլն, էնպես մի սրտառուչ դիմավորեցին, որ կողմը գնում եմ, էլ ճամփա չեն տալի։ Զարմանալի է, ինչպես են հիշում և շարունակ պատմում են, թե ինչպես էին իրենք վշտացած բանտարկվածս ժամանակ, ամենքն էլ հարցնում են Մուշեղից, թե հիմի ինչպես է և այլն։ էսօր ճաշից հետո կառքով գնում ենք հեռու զբոսանքի, որովհետև Տիգրանը (Հեղինեի ամուսինը) մի երկու օրից գնալու է։ Նամակիս կիսում եկան ինձ մոտ. բարևում են ամենքիդ, իսկ երեկ Հեղինեի առաջարկությամբ ամենքը խմեցին Սեդիկի կենացը և այնուհետև նոր՝ ամենքիդ։ Շուտով նամակ գրեցեք մանրամասն ու գնացեք։

'69. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ'
'Աբասթուման—Դսեղ'
<1910>, հուլիսի <19>, 20, Աբասթուման
Սիրելի Օլյա,

Մի նամակ գրեմ, որ մի շաբթում հազիվ կարդաս։ Առավոտվա ժամը 8֊ն է, բայց ես արդեն լավ ուտելուց հետո գնացել էի ման գալու, զբոսանքից վերադարձա, տեսա