Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/104

Այս էջը հաստատված է

Նոր Թիֆլիսից մարդիկ են եկել, ասում են սարսափելի շոգեր են անում։ Ի սեր աստուծո, թե կարող եք, Շուլավերից երեխանցը մի քանի օր բերեք մի քիչ հովանան։

Գուցե կարողանամ մի քիչ պարապեմ։ Հեղինեն ամեն օր զահլես տանում է— հայ էս հարմարությունը սարքեմ, էն հարմարությունը, որ պարապես. տեսնենք։ Շատ բարևներ ամենքին, համբույրներ քեզ ու երեխաներին։ Մանրամասն նամակ գրեցեք ու ղրկեցեք ապահով մարդու ձեռքով, որ Թիֆլիս եկող պոեզդին տան, ոչ թե Ջուլֆա գնացող։ Կսպասեմ. շուտ, շուտ։

Քո Հովհաննես
70. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԳԱԶԱՐՅԱՆԻն

Աբասթուման—Մանգլիս

<1910, հուլիսի 21, Աբասթուսման>

Սիրելի Ֆիլիպ,

Թիֆլիսի շոգերից ու հիվանդությունից հետո ընկա Աբասթումանի հով անտառները և նոր Էստեղ եմ նկատում, որ համ հիվանդ եմ եղել

համ հոգնած։ Այժմ համ հանգստանում եմ, համ առողջանում։ Ուրեմն Էս մինը լավ Է։

Մեր մասնավորից հետո գալով ընդհանուր Աբասթումանին, պետք Է ասեմ, որ լիքն Է պռնգե պռունգ ու ոչ մի դատարկ անկյուն չկա բացի իմ հարևան տրապիզոնցու գանգը, որն, իհարկե, ոչ ոքի մտքով չի անցնում վարձելու, և որը, չգիտեմ ինչու, կարծում Է, թե ես ու ինքն ենք ամենախելոք մարդիկը մեր բակում, մինչդեռ մեր դռնապան ու պահապան (сторож) Արությունը մի շատ ծանրախոհ և խորամիտ ախալցխացի Է և վերջապես քո բրատ Օհանես Աղամալովը, որ իմ գլխի վրա տեղ ունի, այսինքն վերի հարկումն Է ապրում, միշտ շատ խելացի դատողություններ Է անում Աբասթումանի օդի ու ջրի վրա, թե՝ սրա օդն ու ջուրը միայն Էստեղ կարելի Է գտնել, Էլ ուրիշ տեղ չի կարելի գտնել և