Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/107

Այս էջը հաստատված է

էստեղ է քո էն գեղեցիկ ընկերուհին, որ հանդեսին կարդաց․ միշտ հարցնում է քեզանից։ Ասում է՝ ինչ եկել եմ 15 ֆունտ ավելացել եմ։

Մուշեղին գրել եմ, որ թե ուզում է, մի քանի օրով գա Աբասթուման, հետո կգա էդտեղ ու Շուլավեր։

էստեղ ամեն բան լավ է, բայց էսօր երկու խոլերայի դեպք պատահեց։ Մոտիկ Ախալցխայից են բերել, էնտեղ շատ է տարածված։

Ես դեռ չեմ պարապում, տեսնենք էս մի քանի օրը մի բան կանե՞մ, թե չէ։

Թե Իգատակ գնաս՝ բարևիր բժշկենց ու Խանազադյաններին։ Շուտ-շուտ գրեցեք մանրամասն, տեսնեմ ոնց եք ապրում, ինչ եք, անում։

Համբույրներով՝

հայրիկդ

74. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՅԱՆԻՆ

Աբասթուման— Թիֆլիս

<1910>, 30 հուլիսի, Աբասթուման

Սիրելի պ․ Հակոբ,

Ստացել եմ Ձեր ուղարկած 25 ռուբլին, բայց խնդրում եմ մի երկտողով գրեք, թե ինչ կնշանակի «մեր տան խոլերայի դեպքը», ձեզ մոտ ո՞վ է խոլերա ընկել, ո՞ր տանը։ Գրեցեք Ձեր մասին, թե ոնց եք. արդյոք հովեր են անում, թե չէ։ Ես բավական կազդուրվել եմ։

Անշուշտ չեք մոռանալ իր ժամանակին մյուս 25-ը, բայց հասցես գրեցեք дача Корганова, իսկ մնացած 50 ռ. օգոստ. առաջին օրերում կնոջս— Шулаверы, Олге Туманянц 1

էստեղ բոլ զոկեր կան։ Հենց Աղամալն ու տիկ. Յաբղուլյանը գլխիս են կենում։

Ջերմ բարևներ ամենքիդ։

Միշտ Ձեր

Հովհ. Թումանյան