Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/109

Այս էջը հաստատված է

եկավ, որ կարելի է էսպես էլ գրել։ Սակայն Ձեզ պետք է ասեմ, որ էստեղից երկար գրելու բան չկա։ Մեր երկիրը տարիներով մնում է նույնը — ամեն բան։ էս տարի Աբասթուման բավական մեծ բազմություն է հավաքվել, և ամեն մինն աշխատում է ինչքան կարելի է շատ օգտվի ու առողջանա։ Ուտել ու զբոսնել և անհետաքրքրական պիկնիկներ։ Ավելի ու ավելի շատ հայ տիկինների հետ ծանոթանալով՝ ավելի ու ավելի էլ գնահատում եմ Ձեզ։ Ի˜նչ խեղճ արարածներ են, տեր աստված, ոչ մի հետաքրքրություն, ոչ մի կենդանություն, ոչ մի շարժում, ոչ մի գույն, բովանդակություն։ Չափազանց շատ են ձանձրալի, նույնիսկ խղճալի։ Դուք էլ էդպես... արդյոք ե՞րբ եք գրելու, թե Միշան արդեն առողջ է, Դուք էլ՝ ուրախ և վերադառնում եք։ Ինչպես երևում է էդ երկիրն ու ժողովուրդն էլ չեք սիրել2։ Գարունքից սկսում են սանատորիայի շինությունը։ Ամեն անգամ որ գնում ենք Արազինդո սանատորիայի տեղը — հիշում ենք Ձեզ ամենքս3։ Ես էստեղ առանձին սենյակում եմ, բայց ճաշում եմ տիկին Մելիք֊Հայկազյանի և Հեղինեի մոտ։

Թիֆլիս հիվանդացա, վերկացա եկա էստեղ։ Այժմ բավական լավ եմ. բայց էստեղ զգացի, թե ի˜նչքան էի հոգնած։ Պատկերազարդ հրատարակությունները կսկսենք աշունքից4։ Ես շատ եմ սիրում հավատալ , որ մինչև էդ ժամանակ Դուք կգաք։ Ծանոթներն ամենքն իրենց տեղերն են ամառանոցներում և առանձին փոփոխություն չկա։ Թեև թույլ չեն տալիս լրագիրներում գրելու, բայց զորքի մեջ խոլերա կա և այս րոպեիս Աբասթումանի բարակներում պառկած են 14 զինվոր։

էստեղ նամակս ընդհատեցին։ Վարվառա Օսիպովնան՝ տիկին Մ. Հայկազյանը և Հեղինեն խնդրեցին Ձեզ շատ բարևներ գրել իրենցից. իրենք էլ են նամակ գրելու։ Միշտ ճաշերին նրանց մոտ եմ. առանձին հոգածությունով ինձ միանգամայն երախտապարտ են արել։ Բայց երբ եք գալիս, ե՞րբ. 20֊ից ես Թիֆլիս եմ գնում5, որովհետև Մուշեղը համալսարան է գնալու։ Մերոնք էլ գյու- ղից հարցրել էին, թե ինչ լուր ունեմ Ձեզանից—ես, իհարկե,