Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/110

Այս էջը հաստատված է

լավ բաներ գրեցի։ էդպես ավելի լավ է։ Դուք էլ ինձ էդպես գրեցեք։

Արդյոք չե՞ք նկարվել։ Միշեն երևի արդեն հիվանդանոցից դուրս է։ Գրեցեք, ես էլ շուտով կգրեմ էլի Ձեր պատասխանին չսպասելով։ Սրտագին բարևներով Ձեզ ու Միքայելին՝

միշտ Ձեր Հովհաննես

77. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս — Աբասթուման

<1910>, 22 օգոստոսի, Թիֆլիս

Սիրելի Հեղինե,

Եկա տեսա մերոնցից միայն երեքն են եկել1։ Օլյան ու մյուսները էսօր կամ վաղն են գալու։ Թիֆլիսի եղանակները տանելի են։ Առանձին մի նորություն չկա, որ գրեմ։ Եկա թե չէ՝ ինձ բռնեցին կրկին «Հորիզոնի» մեջ նստեցնելու, բայց ես, իհարկե, չեմ անիլ ու չարի2։ Վերջը խոսք տվի, որ աշխատակից կմնամ, խոսք եղավ և «Հասկերի» ու մանկական գրականության վրա. ինչ խոսք, որ էդ ավելի հաճույքով կանեմ9։ Ասի, որ մենք էլ Աբասթուման ենք խոսել։ էստեղ էլ ոմանք՝ տիկիններ և օրիորդն են տրամադիր են էդ գործին մոտ գալու։

Խնդրում եմ գրեցեք, և գրեցեք անպատճառ մայրիկի դեմքի ուռուցքի համար, թե ինչ եղավ, անցա՞վ, թե դեռ կա։ Գիտեք, երբեմն դատարկ բանից բան է դուրս գալի։ Լավ էր, որ ատամը հաջող դուրս եկավ։ Ինձանից ջերմ-ջերմ բարևներ արեք մայրիկին և աջը համբուրեցեք իր էն մայրական զգացմունքի և քնքույշ սրտի համար, որ հաճախ նրան թելադրում էր ինձ համար էնքան թանկագին խոսքերը՝ «ես ուզում եմ Դուք առողջ լինեք ու գրեք»։

Շատ բարևներ հարգելի Մարիա Գեորգևնային ու մայրիկին, Գրիգոր Իվանիչին, Օսեփին, Հակոբին, Արտեմ Սերգեյիչին>, բժշկին և այլն, և այլն, իսկ Ստեփանին երևի բարևս էլ չի հասնիլ, նրանք գալու են։