Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/111

Այս էջը հաստատված է

Դեռ տանիցը դուրս չեմ եկել, ահա Էս Է, որ Ձեզ նամակ եմ գրում ու դուրս գամ։ 4Վաղն Էստեղից գրելու եմ և Տիգրանին, Ձեզանից մի երկու կարևոր տեղեկություններ տալու, թե ինչպես Դուք զանազան բանաստեղծների հետ ման Էիք գալի Աբասթումանի անտառներում։ Տեսնենք ինչ հետևանք կունենա։ Ջերմ, ջերմ բարևներով՝

միշտ Ձեր

Հովհ. Թումանյան

78. ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

24 օգոստոսի, 1910, Թիֆլիս

Թիֆլիսի Ներսիսյան հայոց հոգևոր դպրոցի հարգելի մանկավարժական խորհրդին

Հովհաննես Թումանյանից

Խնդիր

Դպրոցիդ երրորդ դասատան աշակերտ՝ իմ որդի Արտավազդը, տարված լինելով նկարչությամբ, թույլ Է գտնվել մի քանի այլ առարկաներից և Էդ պատճառով այժմ դատապարտվում Է դուրս մնալու։ Նման դեպքեր, երբ աշակերտը հայտնվում Է մի զորեղ հակումով ու շնորհքով ու թերանում Է մնացած այլ պարտականությունների մեջ, անշուշտ, քաջ ծանոթ ու հասկանալի Է խորհրդիդ ամեն մի անդամին և արժանի նրա առանձին ուշադրությանն ու ներողամտությանը։ Էդ հույսով ես պատրաստել եմ տվել նրան և խնդրում եմ հարգելի խորհրդիդ ենթարկել քննության, ինչպես նոր աշակերտի, հեշտ չզրկել իմ որդուն մայրենի դպրոցում սովորելու հնարավորությունից, մանավանդ, նա արդեն 16 տարեկան Է, մտնում Է 17-ը և ընդմիշտ կփակվեն առաջին ուսումնարանի դռները։

Հովհ. Թումանյան