Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/112

Այս էջը հաստատված է



79. ՀԱԿՈԲ ԱՆԱԳՉՅԱՆԻՆ

<1910, օգոստոսի երրորդ տասնօրյակ, Թիֆլիս>

Սիրելի պ. Հակոբ,

Մուշեղը (տղես) այժմ ճանապարհ է ընկնում Պետերբուրգ. բանից դուրս է գալի, որ ձեռքի փողը քիչ է։ Խնդրեմ 25 ռ. ուղարկեք երեխի հետ, ես հետո Ֆիլիպի հետ կխոսեմ, անց կկացնենք մեր բազմաչարչար «Մանկական գր<ադարանի>»1 հաշվին։

Ձեր Հովհ. Թումանյանց

80. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Լեյզեն

<1910>, 9 սեպտեմբերի, Թիֆլիս

Զարմանում եք, ս<իրելի> Մարիա Մարկովնա, թե ինչու Ձեզ էդքան քիչ եմ հիշում ու նամակ գրում։ Իսկ ես զարմանում եմ, որ Դուք կարծում եք, թե Ձեզ նամակ գրելու ժամանակ եմ հիշում ես1։

Իսկ թե ինչու քիչ եմ նամակ գրում — էդ ուրիշ խնդիր է. դրա համար էլ որ ուզենամ կարդարանամ, բայց ավելի լավ եմ համարում Ձեզ տեղեկություններ գրել մեր աշխարհքից, քան արդարանալ։

Երևի արդեն լսած եք, որ Վարվառա 0սիպովնան մեռավ։ էնպես անակնկալ եղավ նրա մահը ու էնքան խոր ցավ պատճառեց, որ մոռանալ չեմ կարողանալու։ Եվ էնպես մի դատարկ բանից, ինչպես ատամի ցավն է։

Ատամը պլոմբ անել տվեց, սկսեց ցավել ու երեսը մի քիչ ուռավ։ Մի առավոտ էլ միասին գնացինք ատամնաբուժին։ Ատամնաբուժը խորհուրդ տվեց համբերել ու հավատացրեց, որ կանցնի։ Չանցավ։ Գիշերն ավելի ուռավ։ Մյուս օրն ատամնաբուժին կանչեցին, ատամը հանեց ու հանգստացավ, բայց ուռուցքը դեռ կար։ Կարծեցինք ամեն