Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/115

Այս էջը հաստատված է

յուրաքանչյուր տողին կառնեմ մի ռուբլի, գործը կմնա սեփականություն ընկերությանը։

Խորին հարգանքով՝

Հովհ. Թումանյան

25 հոկտեմբերի, 1910,

Թիֆլիս

82. ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆՑԱՆԻՆ
Թիֆլիս— էջմիածին
1910, նոյեմբերի 24>, Թիֆլիս
Սիրելի Սիրական,

Ինչո՞վ բացատրենք լռությունդ։ Արդյո՞ք դեռ բանտարկած հաշվենք1։ Հապա էլ ինչո՞ւ ուրախացանք ազատությանդ համար։ Թե՞ մեր խմբագրությունը դյուր չի գալի ճաշակիդ ու մտածելակերպիդ։ Առաջարկում եմ անմիջապես երևալ «Հորիզոնի» վրա, քանի որ մեր ցասման բաժակր չի լցվել։

Գրողներին, գրեթե ամենքին, հավաքել եմ մեջը։ Այժմ կսկսվի կարգին գործը։ Մեծ հոսանք է սկսվել դեպի թերթը։ Հոգեշահ բաներ ուղարկիր, սպասում եմ2։

Ջերմ բարևներով միշտ խոնարհ ծառադ՝
Հովհ. Թումանյան

Չորեբշաբթի, Թիֆլիս

Эчмиадзин Академия

г. Сиракаиу Тиграняну

8.3. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄՐԱԳՐՈԻԹՅԱՆԸ Սանահին– Թիֆլիս
1910, դեկտեմբերի 17, Սանահին

Թիֆլիսից մեկնեցին յոթանասուն պատգամավորներ՝ գլխավորապես Թիֆլիսից, Բաքվից: Ճանապարհին Թիֆլիսի