Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/117

Այս էջը հաստատված է



85. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
էջմիածին– Թիֆլիս
1910, դեկտեմբերի 18, էջմիածին

Երեկ Ժամը 3-ին վանքի ամբողջ միաբանության և զանազան տեղերից եկած հոգևորականների մասնակցությամբ և Վրաստանի էքզարխի պաշտոնակատար, Երևանից ուղղափառ հոգևորականների հետ եկած Գրիգորի եպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ կաթողիկոսի աճյունի փոխադրումը պատրիարքական բնակարանից դեպի տաճար։ Ներկա էին բոլոր պաշտոնավորները պսակներով, բազմաթիվ հասարակություն և բոլոր դպրոցական հիմնարկությունների աշակերտությունը։ Երգում էր ճեմարանի երգեցիկ խումբր։ Հանգուցյալի դեմքը չի փոխվել։ Բոլոր ներկա գտնվողների դեմքերի վրա խոշոր վշտի կնիք կա։ Կարգապահությունն օրինակելի է։ Տեղական զորամասերր շպալեր* են կազմել։ Հենց նոր ժամանեցին Երևանից սենատոր Վատացին, գեներալ Լազարևը, նահանգապետ Տիզենհաուզենը, Կովկաս ուղարկված ներքին գործերի մինիստրության պաշտոնյա Պետրովը, պարսկական հյուպատոսը։

Հովհ. Թումանյան
86. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
էջմիածին–Թիֆլիս
1910, դեկտեմբերի 20, էջմիածին

Թաղմանը ներկա լինելու համար Երևանից եկան կազյոննայա պալատի կառավարիչ Լեսնյակը, ժանդարմական վարչության գլխավոր գնդապետ Սոլովյովը, Երևանի մյուս կառավարչական հիմնարկությունների գլխավորները։ Ժամանեցին նոր պատգամավորներ։ ժամը 9-ին սկսվեց թաղման

  • Շպալեր—զորաշար