Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/118

Այս էջը հաստատված է

hանդեսը։ Պատարագ մատուցեց կաթողիկոսական տեղապահ Սուրենյան արքեպիսկոպոսը։ Տաճարն ու վանքի բակը լցված էր բազմահազար հասարակությամբ։ Դագաղը հերթով բռնել էին պատգամավորները։ Գերեզմանը գտնվում է Տաճարի հյուսիսային դռան մոտ, Գևորգ 4-րդի շիրմին կից։ Ժամը 2-ին վերջացավ թաղումը։ Հոգեհաց տրվեց միաբանական սեղանատանը. ներկա էին բոլոր պատգամավորներն ու իշխանավոր անձինք։ Տեղապահը մի քանի խոսք ասաց պատրիարքի հոգու փրկության համար, օրհնեց թագավոր կայսեր, որպես հայոց եկեղեցու բարձր հովանավորի, և փոխարքային, որը հավատարմությամբ կատարում է միապետի կամքը և վաստակել է հայ ժողովրդի և կովկասյան ազգերի սերն ու հարգանքր. նաև Վրաստանի էքզարխի ներկայացուցիչ Գրիգորի եպիսկոպոսին, սենատոր Վատացիին, նահանգապետ Տիզենհաուզենին, գեներալ Լազարևին, վրաց ազնվականների ներկայացոլցչին, Սաշկովին, Պետրովին, քաղաքների, հիմնարկությունների, ընկերությունների ներկայացուցիչներին և առհասարակ բոլոր նրանց, որոնք մասնակցել են հայ եկեղեցու և ժողովրդի վշտին։ Ջերմ խոսքեր ասացին Գրիգորի եպիսկոպոսը և սենատոր Վատացին։

Հովհ. Թումանյան

87. «ՀՈՐԻԶՈՆԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

էջմիածին–Թիֆլիս

1910, դեկտեմբերի 20, էջմիածին

Հանգուցյալ պատրիարք-կաթողիկոսի հիշատակը հավերժացնելու համար պատգամավորների խորհրդակցությունը որոշեց Իզմիրլյանի անունով դպրոցական ֆոնդ հիմնել։

Հովհ. Թումանյան