Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/120

Այս էջը հաստատված է

89. ՀԱԿՈԲ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—Թաղլա

1911, փետրվարի 15, Թիֆլիս

Սիրելի պարոն Հ. Խանլարյան,

Ներողամիտ պիտի լինեք, որ այսքան ուշ եմ պատասխանում Ձեր նամակին1։ Պատճառներ կային, որոնցից մինն այն էր, որ Ձեր նամակը բավական ժամանակ մոտս չէր2, վերջապես ուզում էի Ձեզ մի ցանկալի պատասխան ուղարկեմ։ Ես սիրել եմ Ձեր տաղանդը և հաճույքով կանեմ Ձեզ համար ամեն բան, ինչ որ լավ է։ Խնդրում եմ ինձ շուտով տեղեկություն տվեք, թե Դուք ինչ եք ուզում, արդյո՞ք ուզում եք շարունակելու գնալ մի որևէ տեղ, այժմ ո՞րտեղ եք և ի՞նչ եք անում, մի խոսքով, գրեցեք Ձեր կյանքի պայմանների ու Ձեր ցանկության մասին, որ պարզ իմանամ իմ անելիքը3։

Հաճույքով եմ կարդում Ձեր գրվածքները4 և ինձ շատ է դյուր գալի Ձեր հոգին։ Կանեմ ամեն բան, ինչ որ ձեոիցս կգա։

Ջերմ բարևներով

Ձեր բարեկամը՝

Հովհ. Թումանյան

90. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

<1911, փետրվար, Թիֆլիս>

Հարգելի Մարիա Մարկովնա,

Ինձ հասավ Ձեր հանդիմանությունը, որ պարահանդեսին չէի եկել. Դուք վշտացել եք։

Դուք համոզված պիտի լինեք, որ ես երբեք չեմ կամենա Ձեզ վշտացնել և այս դեպքում էլ կարող կլինեմ արդարանալ։ Եվ խնդրում եմ Ձեզ պարահանդեսի հետ չխառնեք. Դուք ուրիշ