Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/126

Այս էջը հաստատված է

մեր բաժանորդները ամենից շատ են, «Մշակից» հազարով և դեռ ավելով ավելի, բայց, այնուամենայնիվ, դրանով չի կառավարվիլ։ Մանավանդ հունվարի խուզարկությունից հետո բաժանորդագրությունը, որ մինչև էդ օրը գալիս էր 50% նոր — միանգամից կտրվեց, ինչպես դանակով կտրես։ Վերջապես կարողացանք մի բան անել և շատ լավ բան։ 50—60 հազարով ապահովել։ Գործին գլուխ կանգնեց Հ. Մելիքյանը, որ այժմ էստեղ է ապրում և շատ լավ բարեկամներ ենք։ Ինքը 15 հազար դրեց։ Т<оварищест>во на вере:

Սիմոնին ասա հիմի նամակիդ կպատասխանեմ5։ Մինչև հիմի ինչ ասեի, գլուխս էի մոլորել։ Գիրքը տպվում է, շուտով լույս կտեսնի6։

Շիրվանի հոբելյանը կարծում ենք լավ կանցնի, ամեն կողմից լավ են վերաբերվում. շատ են օգնում բեմական դրվածքները7։

Շանթից նամակ չունեմ, ոչ էլ ես եմ գրել։ էս անտեր քեֆերն ու… ով գիտի, գուցե ծույլ էլ եմ վերջապես։

Տունդ շատ լավ է։ Տո, տիկինդ էլ նոր է վրեդ սիրահարվել. չգիտեմ առաջ էլ էսպես էր թե չէ։

Ասիլյանի հոբելյանը լավ անցավ․ լավ քեֆ արինք․ ինչ ասել կուզի, որ ես էլ թամադա էի8։

Հիմի քեֆդ երևի լավ է. Լևոնն էլ մոտդ է9։

Շատ բարևներ ու համբույրներ ամենքիդ,

քո Հովհաննես
95. ՍԱՄՍՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
<1911, հունիսի 20, Թիֆլիս>
Սիրելի Սամսոն,

Մեր Ղազարոսը՝ Աղայանը, մեռավ։ Արի, խնդրում են, խորհրդակցության1։

Քո Հովհ. Թումանյան

Е.ВБ

Самсону Степановичу

Господину Арутюнову

Здесь