Այս էջը հաստատված է
Ես միառժամանակ Մանգլիս եմ լինելու, եթե նամակ գրեք՝ ուղարկեցեք այստեղ, թեև միևնույն է, խմբագրատանից էլ հասցնում են ինձ։
Ջերմ բարևներով միշտ Ձեր բարեկամը՝
Հովհ. Թումանյան
<1911>,հուլիսի 20, Մանգլիս
Ս<իրելի> Գալուստ, նամակս ներկայացրու տեր Գյուտ հորը և ստացիր խնդրածդ։
Տեր Գյուտ հայր, խնդրեմ մեր «Լուսաբերի»՝ «Գուտտենբերգի» կլիշեն հանձնեք պ․ Գալստյանին օգտվելու համար։ Խնդրեմ մի տեղեկություն տաք «Լուսաբերի» և «Հասկերի» համար։
Հովհաննես Թումանյան
Тифлис, книжный магазин
«Гуттенберг» г<осподину>
Г<алусту> Галстяну
Մի՞թե ճշմարիտ «Լեզուն կտրած ծիտիկը» չեք հավանել։ Դա մանկական ամենալավ հեքիաթներից մինն է, իսկ