Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/131

Այս էջը հաստատված է

կարծիք հայտնելու համար ինչպես կքաշվեմ։ Մանավանդ գրականության մեջ ես շատ խիստ եմ։ Ուրիշ բան՝ թե ինչքան խելքս կկտրի։

Եվ ահա Ձեզ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ Ձեր լեզուն վատ Է, կարգին հայերեն չգիտեք։ Էդ հայերենով չի կարելի գեղարվեստական գործեր թարգմանել։ Եվ շատ եմ ցավում, որ Էդքան աշխատանք եք արել,<<Ռուդինի>> նման մի ահագին վեպ եք թարգմանել2։ էն էլ պետք է ասեմ, որ ուղղելն էլ դժար է։

Առհասարակ լեզու ուղղելը դժար բան է։ Ինչքան ուղղեք, կմնա վատ լեզու։ Ուրիշ բան է, եթե միայն սխալներ լինեն մեջը, բայց ռուսերեն է Ձեր հայերենը, և հայերեն դարձնելը հեշտ չի։ Հենց Ձեր պիեսի թարգմանությունը շատ վատ է։ Իհարկե, էս տեսակ լեզվով տպած շատ գրքեր ունենք ու դեռ էլի կունենանք, բայց էդպես չի կարելի։ Դուք պետք է աշխատեք Ձեր լեզվի վրա և աշխատեք գրելիս առաջնորդվել, որքան կարող եք, Ղարաբաղի բարբառով, Ձեր մայրենի բարբառով, ու նա շատ կօգնի Ձեզ։ Առայժմ էս ձևով թարգամանեցեք մի որևէ փոքրիկ մանկական բան ու ղրկեցեք—հետո կխոսենք։ Ձեր թարգամանությունների մասին էլի կգրեմ հաջորդ անգամ։

Ձեզ հիշում ենք հաճախ ։ Վարյան լավ է։ Գուցե շուտով գնա Բաքու։ Գոնե ինքն էդպես է ասում, չգիտեմ սպառնալիք է, թե ճիշտ գնալու է։ Մի խոսքով, առաջներս էդ տեսակ մի օր կա։

Օրիորդ Սաթենիկից անցյալները նամակ ստացա, նա էլ Ձեր մոտ է գալու։ Ափսոս, կուզենայի մի փոքրիկ շրջանի հետ մի անգամ էլ լինել Մանգլիսի անտառներում. կարոտով եմ հիշում։ Գրեցեք, տեսնենք ինչպես է Ձեր տրամադրությունը, ցանկանում եմ, որ աշխատանքի էդքան սիրո հետ միասին հոգու արիությունը լինի միացած, և միշտ զվարթ նամակներ ստանամ Ձեզանից։

Ջերմ բարևներով Ջեր բարեկամը՝

Հովհ. Թումանյան