Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/132

Այս էջը հաստատված է



102. ՎԱՀՐԱՄ ՄԱՆԿՈՒՆՈԻՆ
Թիֆլիս—Կոստանդնուպուլիս

1911, սեպտեմբերի 221․ Թիֆլիս

Գերպատիվ սրբազան հայր,

Մամուլից իմանում եմ, որ Ձեր սրբազնությանը Կովկասից ուղարկված է կաթողիկոսական առաջիկա ընտրության համար թուրքահայ թեմերի կողմից ընտրելիք պատգամավորների մի ցուցակ2, որի մեջ նշանակված է և իմ անունը։

Խոնարհաբար խնդրում եմ իմ անունը հանեք այդ ցուցակից, քանզի ոչ ոք այդ մասին չէ հարցրած իմ կամքը և չեմ տված իմ համաձայնությունը ումևիցե։ Չգիտեմ ո՞վ է կազմել ու ղրկել այդ ցուցակը և ընտրվելու դեպքում էլ հրաժարվելու եմ արդեն3։

Խորին հարգանքով՝
Հովհ. Թումանյան
Իմ հասցեն՝ <<Հորիզոն>> թերթի խմբագրատուն։
103. ԳՅՈԻՏ ԱՂԱՅԱՆԻՆ
<1911>, հոկտեմբերի 28, <Թիֆլիս>
Տեր Գյուտ հայր,

Խնդրում եմ այսօր ժամը 12֊ին շնորհ բերեք խմբագրատուն․ գալու է և պ․ Հ. Մելիքյանը։ Պետք է գործի անցնենք։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան