Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/147

Այս էջը հաստատված է

գրեցեք, ամեն իրիկուն գալիս եմ և նամակ չի լինում, թե կար֊ դամ. մենակ եմ լինում։

Համբուրում եմ ամենքիգ։ Համբույրներով՝ քո

Հովհաննես

<Հ. Գ․> <<Ոսկի քաղաքի>> կլիշեները հավաքել պահե՞լ են, թե չէ։

Հավաքում են նամակները։

116. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ—Թիֆլիս
<1912> 29 փետրվարի, Ս. Պետերբուրգ
Նունիկ ջան,

Մի քիչ առաջ ստացա վերջին նամակդ1։ Մի քիչ մարդավարի էր—տանից ձեզանից տեղեկություններ կային։ Ուզում եք ինձանից իմանաք․ առողջությունս լավ է, տրամադրությունս գիտեք, որ հեշտ չի կարող փչանալ և նույնպես լավ է ու խաղաղ։ Գործս շատ լավ է, արդեն շատ ու շատ բան պարզվել, է ամենքի համար և գլխի են ընկել, իսկ եթե էլի պարզվի, վերջապես, երբ բոլորովին պարզվի՝ պիտի զարմանան։ Երեկ հանկարծ սենատորներից Զվոլյանսկին հիվանդացավ—գոբծ հետաձգվեց մինչև ուրբաթ2։ Մյուս կողմից էլ կեղծիքների պատճառով 3 փաստաբաններն են բողոքել կամենում, և երևի ուրբաթ, շաբաթ շատ նորություններ կունենանք։ Գործն այժմ հանկարծ սաստիկ արագացրին, այնպես որ շուտով կվերջանա։ Լսեցիր երևի, թե իմ ցուցմունքն ինչ խեղաթյուրումներով է լցված։ էսօր Աշխենն ու Մուշեղն էին մոտս հռհռալով։ Երկուսն էլ շատ լավ են։ Գիգան <գալիս է> ամեն օր։ Այժմ Գիգայի տրամադրությունը շատ է լավացել։ Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարաբաղի Համազասպի և հաշտարխանցիների գործը, որ բոլորր զարմացան․ միանգամայն հրաշալի, ամենաառաջնակարգների նման։ Բոլոր փաստաբանները շատ գովեցին։

Նունիկ ջան, կարդալու համար ես ասում, պատմական ու գիտական գրքեր ես ուզում, դրանից ավել ինչ ունենք։