Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/15

Այս էջը հաստատված է

մարդ է, ալ ինչ խելք ու եռանդ կունենա կառավարելու, անոր ուղեղը չորցած է հիմա։

Պետք է քեզ ասեմ, որ ինքը 85 տարեկան է։

Ոչինչ չասացի, բայց ծիծաղս եկավ։ Ինքն էլ ծիծաղեց ու պապիրոսին զոռ տվավ։

Այս րոպեին, որ նամակս գրում եմ, դուրսը, մեր տան առջև բունթ է աղջկանց III գիմնազիոնում։ III գիմնազիոնի տղերքը արդեն երեկվանից забастовка են արել ու այսօր էլ թափել՝ աղջկերանցն են արգելում։ Կազակները բռնել են փողոցը։ Շարունակությունը հետո։

Համբույրներով՝ քո Օհանես

<Հ. Գ> Լուր է հասել Թիֆլիս, որ Բաթում այսօր, 9-ին, խառնակություն է լինելու7։


2. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
1 մայիսի, 1905, Թիֆլիս
Ֆիլիպ,

«Վերնատունը»1 այսօր պաշտոնապես հրավիրում է քեզ մի նշանավոր հանդեսի, որ առանց քեզ չի կարող տեղի ունենալ։

Քվեարկություն է լինելու և վերջը՝ հանդեսը2։

Քո Հովհաննես վերնական


3. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ
Թիֆլիս—Ալեքսանդրապոլ
<1905, հուլիս, Այեքսանդրապոլ>
Սիրելի Նիկոլ,

Դու հո ճանաչում ես Գ. Մելիք-Ղարագյոզյանին, էն էլ գիտես, որ նա աշունքից հրատարակում է հասարակական, գրական, քաղաքական և, մինչև անգամ, առևտրական մի թերթ՝ անունը «Կովկասի բանբեր»1։ Հիմի էդ «Կովկասի բանբերի»