Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/155

Այս էջը հաստատված է

հեռագիր եկավ։ Զարմանալի վատ մարդիկ են, տո։ էսօր երևի կենացդ կխմենք. Օհանեսն էլ մեզ մոտ է լինելու ճաշին10։

Ա՛յ մարդ, ինչքան բան ունեի խոսելու, կարծում էի կգաս Թիֆլիս, բայց չմոռանաս Պետերբուրգում էդ հայագիտության թե հայկական ակադեմիայի խնդիրը։ Իհարկե, Մառի հետ կխոսես11։ Տո էդպես էլ լավ մարդ կլինի՞։ Երբ է շատանալու էդ տեսակ մարդկանց թիվը—համ լավ մարդ, համ գիտնական։ Գիտություն, գիտություն. տգիտության մեջ տառապում ենք։ էսքան էլ տգիտությո՜ւն. ոչ մեզանից բան գիտենք, ոչ մեր հարևաններից, ոչ աշխարհքից։ Ինչի՞ նման է։

Այստեղ հոդվածներ են պատրաստում, որ գիտության այգ օջախը հեռու լինի էջմիածնից—ակադեմիա կլինի, թե ընկերություն։ էդ մտքով հոդվածներ են պատրաստում։ Լավ կլիներ քանի շուտ է, պարզվեր խնդիրը ամենակողմանի կերպով։

Գրի կարծիքդ։

Իրիկունն էս տեղի հանձնաժողովի հետ մի քիչ ղալմաղալ արինք12։ Շատ են խեղճ. բոլոր հույսները մի թուղթ է — շրջաբերական, որը ղրկելու են մոտ օրերս։ Մերոնք շատ բարով են անում։

Քո Հովհաննես

Հա՛, մոռացա։

Մեսրոպ ջան, չմոռանաս, Պետերբուրգ խոսք կընկնի Վարդան Իվանիչի (Վարդանյանի) կամ եկեղեցական խորհրդի անդամներից մեկնումեկի հետ։ Մեր Մուշեղին թոշակ են նշանակել, դեռ չի ստացել իսկ ուսման վճարը դեռ մնում է տալու և մի քիչ էլ պարտքի տակ է։ Ես էլ գալիս չկարողացա բան տալ իրեն, որովհետև 300 ռ. տվին, բայց քսան օր մնացի էնտեղ, տալու էի ուրիշին, հետո ճամփի ծախք, էստեղ էլ եկել եմ—շատ խառը վիճակի եմ. առաջվան մեղքերիս վրա բարդվել են իմ բացակայությանը եղած ծախքերը, դատավարության ծախքերր, մանավանդ, վկաներն էլ իմ