Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/157

Այս էջը հաստատված է

գործերի ու լավ օրերի հետ։ Քո և մի երկու հոգու մասին շատ ենք խոսել Մառի, այդ շատ լավ մարդու հետ։ Եթե կարողանայինք այն տեսակ մի գործ կատարել, այսինքն ճիշտ որ գիտության մի ակադեմիա ունենալ և Մառն էլ այնտեղ… նա ինքն էլ շատ է ուրախ և ուրախությամբ էլ ընդունեց Պետերբուրգի հանձնաժողովի անդամությունը, կանի ամեն բան, ինչ հնարավոր է, և վերջապես այնքան բան է անում—միայն մենք չկանք։

Սրանից էլ լավ դեպք չի կարող լինել, որ մենք էլ ազգովին մի շարժվենք գիտության համար։ Ախր շատ ենք անգետ ու կույր—գյուղից մինչև քաղաք, հոգևորական — աշխարհական, գրող ու ընթերցող տգե՜տ, տգե՜տ, ամեն բանից, սկսած մեզանից, մեր պատմությունից, մեր կյանքից։ Ահա, տեսնում ես էլի, լուսավորության (ամենալուրջ կերպով) ջահն ու տաճարը գազեթն են համարում․ և, հիրավի, ուրիշ բան էլ չկա մեջտեղը։

Այստեղ մտադրություն ունեինք մի նեղ շրջանում, ով հետաքրքրվում է մեր երկրի ու արևելքի պատմությունով ու հայագիտությունով, մի հավաքվենք խորհրդակցության, թե ինչ պետք է անել, և ինչ կարելի է անել2։

Ջերմ բարևներով՝

քո Հովհ. Թումանյան

Հասցես.

Тифлис, Вознесенская, 18-

123. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅՍՆԻՆ

<1912, Հունիսի 7, Թիֆլիս>

Արժանապատիվ տեր Գյուտ հայր,

Ես այսօր հենց խմբագրատանը հարցրի այդ գանգատի մասին, եղողները չիմացան, չիմացավ և Լեոն, թե ինչ գանգատ է։ Գնացի պ. Մելիքյանի մոտ. տանը չէր։

Եթե Դուք կարծում եք, որ ես կարող եմ այդ դատին վերջ տալ, ամենայն ուրախությամբ։ Բայց ո՞ւմ հետ խոսեմ