հատկապես, խմբագրատանը մինչև անգամ չիմացան, թե այդ ինչ դատ է։ Երևի հրատարակիչները կիմանան, իսկ նրանցից ո՞րն է։ Այդ չգիտեմ։ Չէ որ նրանց հետ պետք է վերջացներ: Ո՞ւմ հետ հատկապես։
Ուրախությամբ կմիջամտեմ վերջացնելու։
Բանտից դուրս եկա ու տեսա, որ Դուք Ձեր հեռագրով ինձ վաղուց եք եղել ազատած, երևի լրագիրներից եք խաբվել կամ շտապել եք, ինչպես վայել է լավ բարեկամին ու թանկագին ընկերին։
Վերջապես այսօր արևի լույսի տակ եմ, հարազատներիս ու բարեկամներիս մեջ և շատ եմ ցավում, որ Դուք չկաք այստեղ։ Երեկ եղա կաթողիկոսի մոտ1։ Շատ սիրալիր ընդունեց ու երկար խոսեցինք, և շատ ու շատ ուրախալի ու մեզ համար կենսական նշանակություն ունեցող նորություններ լսեցի։ Շատ սրտալի մարդ է, եռանդոտ, փորձված, հեռատես ու շրջահայաց։ Կայսեր մոտ ունեցել է շատ լավ ընդունելություն և միանգամայն ապահոված է, կարծում եմ, որ այս հալածանքները կդադարեն2։ Զուր ու անիրավացի հալածանքներ։
Իմ գործի մասին մի այլ անգամ ավելի երկար կգրեմ. առայժմ ասեմ, որ ավելի մեծ անարդարություն, քան իմ վերաբերությամբ էր—անկարելի է երևակայել:
Վերջիվերջո ինձ մեղադրում են, որ դաշնակց<ության> հետ կապ եմ ունեցել. ապացույցները սուտ ու անիրավ, 5 րոպեում հերքելու բան։ Իսկ ես դրա դեմ դուրս եմ բերում ահագին քանակությամբ փաստաթղթեր, վկաներ, դեպքեր, և ոչ մի դեպքում ինձ չեն կարող մեղադրել: Ես հենց էն գլխից, լավ գիտենալով իմ ոչ միայն անմեղությունը —այլև,