Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/163

Այս էջը հաստատված է



128. ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅԱՆԸ

Կովկասի հայոց հրատարակչական ընկերության հարգելի վարչությանը1

1912, սեպտեմբերի 15, Թիֆլիս

Թիֆլիսում գտնվող հայ գոողները—իրենց խորհրդի մեջ—լիազորել են ինձ տպագրության տալու «Հալ գրողներ» ժողովածուի առաջին գիրքը։ Այդ գիրքը, որ առաջին անգամ տպագրված է 1909 թվականին 2400 օրինակ, արդեն սպառված է, այնինչ միայն այս տարի է ընդունվել դասագիրք մեր միջնակարգ դպրոցներում և պահանջում են ու չկա։ Նույն պահանջը հայտնում են և Տաճկաստանից։ Արդ, դիմելով հարգելի վարչությանդ, առաջարկում եմ տպագրել վերոհիշյալ գիրքը մի քանի փոփոխություններով ու լրացումներով, որ արել են իրենք գրողները իրենց ժողովներում։ Եթե հարգելի վարչությունդ ու խմբագրական մասնաժողովը նպատակահարմար գտնեն և հաճություն ցույց տան տպագրելու—փոփոխությունների, լրացումների և վարձատրության մասին կխոսենք խմբ<ագրական> մասնաժողովի հետ և համաձայնության կգանք2։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան
129. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՑԱՆԻՆ
1912, հոկտեմբերի 15, Թիֆլիս
Բարեկրոն Հայր, տեր Գյուտ ա<վագ> քահանա
Աղանյան,

Հայ գրողների կովկասյան ընկերությունը սույն հոկտեմբերի 10-ի ընդհանուր ժողովում Ձեզ ընտրել է իր վարչության անդամ։

Խոնարհաբար խնդրում եմ ամսիս 16-ին, երեքշաբթի օրը, երեկոյան ժամը 71/2-ին շնորհ բերեք Կովկասի հայոց