Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/166

Այս էջը հաստատված է



132. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ–ՍՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլս–էջմիածին

1912, նոյեմբերի 10, Թիֆլիս

Սիրելի Մեսրոպ,

Գրաբերս, պ. Գասպար Իփեկյանը գալիս է էջմիածին և առանձին գործով, և մատենադարանում աշխատելու։ Դերասան Արմենյանի եղբայրն է, լավ անձնավորություն է, նոր է ավարտել Փարիզ — համալսարանը: Խնդրում եմ հարմարություն տաս մատենադարանում աշխատելու։

Բարևներ մերոնցից։

Քո Հովհ. Թումանյան

133. ԵՐԱՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

15 նոյեմբերի, 1912, <Թիֆլիս>

Մեծ<ապատիվ> տիկին Ե. Հարությունյան,

Կովկասի հայոց գրական ընկերության վարչությունը մտադիր է գրական, երաժշտական երեկույթներ կազմակերպել Թիֆլիսում։ Այդ մասին խորհրդակցելու համար խնդրվում է Ձեզ շնորհ բերել ամսիս 18֊ին, կիրակի ժամը 11 1/2-ին, Կովկասի հայոց բարեգործական ընկերության դահլիճը։

նախագահ՝ Հ. Թումանյան