Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/167

Այս էջը հաստատված է



134. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Թիֆլիս — Մոսկվա
<1912>, նոյեմբերի 16, Թիֆլիս
Սիրելի Ալեքսանդր,

Ա՛յ տղա, շատ անկարգ բան պատահեց քո նամակի հետ։ Ձեռքիցս առան, թե մի երկու տող բան հանեն Գրական ընկերության վերաբերյալ․ հանել են ու սխալմամբ մյուս օրն Էլ ամբողջը տպել։ Չգիտեմ, դու ինչքան կնեղանաս, բայց ես շատ նեղացա, թե դու Էլ ես նեղացել, ինձ մնում Է ներողություն խնդրել։ Շատերն ինձ հավատացրին, որ Էնքան Էլ մի մեծ դժբախտություն չի պատահել․ օրինակ, թուրքերին հասած դժբախտությունը նրանից ավելի մեծ Է1։ Իսկ ավելի շատերը պատահելիս, ասում են՝ ինչ լավ նամակ Էր. շատ լավն Էր… ուրեմն Էս ազգի մեջ սխալմունքով ինչ որ կանենք, Էն Է լավը։

Քո Էդ նամակը դեռ Էլ պատմություն ունի։ Գրական ընկերության վարչությունը որոշեց կցել ընկերության գործին2։ Դեռ սրանից ավելին․ որոշվեց քեզ Էլ կցել գործին և Էդ որոշումն Էլ ես եմ հայտնելու քեզ3։ Դե, լա՛վ ականջ դիր։ Արդեն գրել ենք թե՛ Մոսկվայի, թե՛ Պետերբուրգի ռուսաց գրական ընկերություններին, թե մենք Էլ կանք, խնդրել ենք հարաբերություն ու կապ հաստատել, տեղյակ պահել մեզ իրենց կյանքում պատահող երևույթներին և ուղարկել մեզ իրենց հրատարակությունները4։ Արդ, դու ո՛չ թե միայն անդամ պիտի գրվես, այլև պետք Է մեր ներկայացուցիչը լինես և գործ տեսնես։ Գուցե մինչև անգամ—որովհետև ճյուղի իրավունք չկա—բաքվեցիների նման6 սեկրետարիատ հաստատեք Մոսկվա։ Ես կարծում եմ Էդտեղ ավելի շատ գրական մարդիկ կգտնվեն, քան թե Բաքու։

Ի՞նչ բանի են մեր «Գարունի» ծաղիկները7։ Ինչպե՞ս է և ի՞նչ է անում մեր տխրանուշ Վահանը, ինչպե՞ս է նրա տիկինը, որ կարծես իր ամուսնու գեղեցիկ երգերից մինը լինի։