Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/168

Այս էջը հաստատված է

Գարնան կամ ավելի ճիշտը «Գարունի» փնջի առաջ ես սևերես մնացի։ Առաջի տարին մի բան պատրաստեցի, թե ղրկեմ—խուզարկեցին, տարան. ետ են վերադարձրել, էն էլ կեսը չկա9։ Մակինցյանը նամակ դրեց—դեռ չեմ պատասխանել10. էդ տնաշենն էլ էն տեսակ նամակ է գրում, որ չես իմանում ոնց պատասխանես։ Ամբողջ մի պատմություն պետք է գրեմ, որ պատասխանեմ։ Բայց շատ մտածել տվեց։ Ու շատ բան գտա, իհարկե, մտքիս մեջ։ Վերջն էլ մի զակազ տվին—էն էլ դեռ ձեռը չեմ տվել—Լերմոնտովի «Калашникови֊-ի երգը» թարգմանելու, որ ճշմարիտ է, վաղուց եմ ուզել, բայց դեռ գլուխ չի եկել11: Համարյա թե միշտ շատ եմ եղել խառնված. էս վերջին տարիները հո ամենքին հայտնի է։ Ինչ որ վերադարձել եմ12, էլի էնպես, զանազան պատճառներով չեմ պարապում։ Միշտ պատրաստվում եմ, որ պարապեմ և իմ պարապմունքն էդ է, Մինն էլ մե-մեն հավաքվում են, քեֆ անում. թեև Ղազարից ետը բավական քեֆս փչացել է13, էլ չեմ կարողանում սրտալի քեֆ անեմ։ Բայց էլի, անցյալ օրն էլ էին, էսօր էլ մոտս հավաքվելու են. սպասում եմ մեր մի քանի բուրժուաներին և գրողներին։ Գալիս են—հետո կշարունակեմ։

Ղալմաղալ արինք—հյուրերիցս ոմանք—հարուստներից—ընկերությանը խոստացան գալ նվերներով։ Լավ երկար նամակ դուրս եկավ։ Տղերանցը շատ բարով արա ինձանից։

Ջերմ բարևներով՝
քո Հովհ․ Թումանյան
135. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
<1912, նոյեմբերի 20—25, Թիֆլիս>
Սիրելի տեր Գյուտ հայր,

Ես քանի օր է լուրջ հիվանդ պառկած էի։ Նոր եմ լավացել։ Երեխին ղրկում եմ Մինասի հետ խոսի մեր ժողովի մասին և ժամը Ձեզ հայտնի, երբ որ նա կարող կլինի։ Դուք էլ, խնդրում եմ, Անուշավանին իմացրեք։ Մեզանից էլ հինգ հոգի են կանչում Պետրոգրադ1 և հետո մեր երեկույթի