Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/169

Այս էջը հաստատված է

խնդիրը կա2, այլև մի ուրիշ խնդիր տաճկահայ գրողների հետ կապված3։

Ձեր Հ. Թումանյան
136. ՀԵՌԱԳՐԵՐ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ԾԽԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀՈԳԱԲԱՐՁՈԻԹՅԱՆԸ
Թիֆլիս—Ախալքալաք
1912, դեկտեմբերի 3, Թիֆլիս

Հայոց գրական ընկերության վարչությունը հայտնում է իր խորին ցավակցությունը գրչի ազնիվ մշակի՝ Արասխանյանի մահվան առթիվ։

Նախագահ վարչության՝
Թումանյան
137. ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀՈԳԱԲԱՐՁՈԻԹՅԱՆԸ
Թիֆլիս—Ախալքալաք
1912, դեկտեմբերի 3, Թիֆլիս

Հայոց գրական ընկերության վարչությունը խնդրում է հոգաբարձությանը Արասխանյանի մարմինը բերել Թիֆլիս։ Թիֆլիսում թաղման հոգսը ընկերությունն առնում է իր վրա։

Նախագահ՝ Թումանյան
138. ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆԸ
Թիֆլիս—Ախալքալաք
1912, դեկտեմբերի < 4 >, Թիֆլիս

Մոսկվայից հեռագիր ստացվեց, որ Արասխանյանի քրոջ որդին՝ Մ. Բունիաթյանր հանձն Է առնում բոլոր ծախքերը։ Խնդրում ենք կարգադրեցեք Թիֆլիս բերելու Արասխանյանի մարմինը։

Նախագահ՝ Թումանյան