Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/175

Այս էջը հաստատված է



146. ՍԱՀԱԿ ԱՄԱՏՈԻՆՈԻՆ

Թիֆլիս—էջմիածին

10 փետրվարի, 1913, Թիֆլիս

Սիրելի բարեկամ

Սահակ հայր սուրբ,

Ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ։

Առանց Էդ տեսակ աշխատանքների անկարելի Է ստեղծել մեր գրական լեզուն։ Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են Էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն։

Դուք սրանով անմահացնում եք Ձեզ։

Ինչ որ կարող եմ՝ չեմ խնայիլ Ձեզ օգնելու1։ «Գիր» գրավաճառանոցի հետ խոսեցի։ Ձեզանից Էլ նամակ ունեին։ 25% են ուզում—տարածելու—ուրիշ գրավաճառների ղրկելու պայմանով։ Ուղարկեցեք երկաթուղով։

Գրողների ընկերության մեջ մի գրական երեկույթ եմ հատկացնելու հայոց լեզվի խնդրին — խոսք կլինի անշուշտ «Բառ ու բանի» մասին2։ Պետք Է ուշադրություն հրավիրել մեր կենդանի լեզվի վրա քանի վաղ Է։

Կրկին շնորհակալությամբ ու հարգանքով Ձեր բարեկամը՝

Հովհ. Թումանյան