Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/177

Այս էջը հաստատված է



148. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Թիֆլիս-Բաքու
<1913, փետրվարի 11, Թիֆլիս>
Ազնիվ բարեկամ,

Ստանում եմ «Բաքվի ձայնը», շնորհակալ եմ Ձեր սիրալիր վերաբերմունքի համար։ Հաճույքով եմ լսելու մեր էն խոսողներին, որոնք հասարակի ու զրկվածի ցավն ունեն իրենց սրտում։ Լիասիրտ բարևներով՝

Հ. Թումանյան
149. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
1913, փետրվարի 12, Թիֆլիս
Սիրելի պ. Ցոլակ,

Ցանկանում էինք Բաքու բաց անել և ունենալ Հայ գրողների ընկերության բաժանմունքը1. բայց ինչպես երևում է էդ շուտ չի գլուխ գալու, իհարկե, կառավարական դժվարությունների պատճառով։

էս մասին գրագրություններ ենք ունեցել մեր ընկերության անդամների հետ2։ Այժմ էլ գրում եմ պ. Դ. Տեր֊Դանիելյանին (Դ. Անանունին)։ Կարծում եմ լավ կլիներ, եթե հավաքվեիք և կազմեիք մի գրական շրջան, սկսեիք գործել, ունենալ գրական երեկույթներ և ինչ որ կարող եք, մինչև կկարողանայինք իրավունք առնել բաժանմունք ունենալու։ Կսպասեմ Ձեր պատասխանին։

Ձեր Հ. Թումանյան

<Հ. Գ.> Գրել եմ և պ. Հակոբ Մանանդյանին—Малая морская, № 2.

Նոր եկավ ինձ մոտ Բաքվից պ. Ռ. Հովհանջանյանը4. վաղը կգա Ձեզ մոտ։ էլ ավելորդ է շատերին գրելը5։

Նույն