Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/189

Այս էջը հաստատված է

168. ՓԻԼԻՊՈՍ ԵՎ ՄԱՐՈԻՍՅԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ

Դսեղ—Դիլիջան

<1913>, Դսեղ, 18 հուլիսի

Սիրելի Ֆիլիպ և Մարուսյա,

Ինչպես տեսնում եք, Ուրավելի փոխարեն ընկել եմ Դսեղ։ Մի քանի օրով։ Մինչև 14-ը մնացի Թիֆլիս։ Ապա հայտնվեց, որ «Դաշնակց<ության՝>գործի» վերաբերյալ ինձ վրա տված մի դանոս է քննվելու մեր գյուղում, նրա հետ և մեր հողային գործը։ Սաստիկ անախորժ և հրեշային գործեր։

Դանոսը երեկ քննվեց, սուտը բացվեց, բայց մասամբ։ Կանչված էին հիսուն հոգի—վկա1։

Մի գյուղից մի անգամ անց եմ կացել, և ինչպես խանութում կվճարեն, վճարել եմ թե հետիս մարդկանց, թե իմ կերած հացի փողը, և էդ գյուղից դանոս են տվել, թե Թումանովը մեզանից էսքան հազար ռ. փող առավ։ Եվ դանոս տվողն ով է—քահանան։ Եվ ինչու է տալիս, որովհետև եղբայրս էջմիածնի կալվածների կառավարիչն է ու նրա գողությունները բռնել է, նրանից տուգանք է առել2։ Երկու անգամ էլ եղբայրներիցս է դանոս տվել։ Ա՜յ ձեզ քահանա և ժողովուրդ։

Ս<իրելի> Մարուսյա, Արտիկի գործը մի տարով հաջողեց, գնալու է Մոսկվա։ Եթե Կատարինա Ստեպանովնի հասցեն ղրկեք, կամ ավելի լավ, եթե գրեք, թե էն ինչ ուսումնարան է, ինչ պետք է անենք, երբ ղրկենք և ինչ որ հարկավոր է անել—գրի>, շատ շնորհակալ կլինեմ։

Արամյանը խոստացավ մի տարով օգնի։

Էստեղից պետք է գնամ գործով Շուլավեր, էնտեղից էլ Ուրավել։ Մերոնք ամենքը լավ են։ Աշխենը Շվեյցարիա է, Գիգան ետ է եկել։ նվարդը՝ Աբասթուման, Մուշեղը ճանապարհորդում է8, մնացածն էստեղ են։ Բարևում են։ Ափսոս, չկարողացա մի տեղ մի քիչ հանգիստ նստեմ ամառս։ Լիսիցյանն էլ հիմի էնտեղ է բարկացել4։ Բարևներ մայրիկին և ՛> հարցանոդաց։

Ձեր Հովհ. Թումանյան