Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/193

Այս էջը հաստատված է



173. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել— Շվեյցարիա

<1913> , օգոստոսի 8, Ուրավել

Աշխեն ջան,

Մենք Ուրավել ենք, շատ լավ ենք, տանեցիք էլ։ Նոր նամակ ստացանք տանից՝ մերոնցից ու Գիգայից։

Համբուրում ենք՝

հայրիկ

M. Achkhen Khatissoff

Soldanelle

Chateau d'Oex

Suisse

174. ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ

Ախալցխա — Շուշի

<1913, օգոստոսի 10, 11, Ախալցխա>

Այսօր, երբ պատմական Ղարաբաղը հայրենի բարձունքներում այնպես ուժգնորեն ամրացնում է յուր հոգևոր կրթության միջնաբերդը՝ տենելով նրա գոյության 75֊-ամյակը, ես հրճվում եմ։ Կեցցե՛ պանծալի Ղարաբաղը. թո՛ղ նրա որդիները լինեն բարձր և անշարժ, ինչպես նրա հսկայական լեռներն են։

175. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Ուրավել—Շուլավեր

<1913, օգոստոսի 12—14, Ուրավել>

Աիրելի Օլյա, էսքան ժամանակում կարծեմ քեզանից երկու նամակ եմ ստացել։ էս նշան է, որ պառավել ենք։

Աշխենից նամակներ եմ ստանում1, Գիգայից2 էլ մինն եմ ստացել։ Աշխենը ասում է առողջանում եմ—տեսնենք։