Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/196

Այս էջը հաստատված է

177. ԽԱՏԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Թիֆլիս—Բաքու

1913, 24 հոկտեմբերի, Թիֆլիս

Խորապես վշտացած եմ հայ անունը հպարտությամբ կրող անխոնջ գործիչ ու իմ թանկագին բարեկամ Կոստանդին Խատիսյանի մահվամբ։

Հովհ. Թումանյան

178. «ԲԱՔՎԻ ՁԱՑՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս–Բաքու

1913, հոկտեմբերի 26, Թիֆլիս

Խորապես վշտացած եմ Կոստանդին Իվանովիչի՝ հայի անունը հպարտությամբ կրողի, անխոնջ գործչի, իմ թանկագին բարեկամի մահով։

Հովհ. Թումանյանց

179. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս— Բաքու
1913, 29 հոկտեմբերի, Թիֆլիս

Իմ սիրելի բարեկամ,

Ուզում էի նամակ գրեմ շնորհակալություն հայտնեմ «Բաքվի ձայնի» խմբագրությանը թերթի № 136 առաջնորդող հոդվածի համար2, բայց պ. Տեր-Դանիելյանը հայտնեց, որ էդ հոդվածը Դուք եք գրել և շնորհակալությունս ուղղում եմ Ձեզ։

Աստծուն հայտնի է, թող Ձեզ էլ հայտնի լինի, որ իմ դեպի հանգուցյալ Քալանթարն ունեցած մի որևէ վատ զգացմունքը չի սրա դրդապատճառը։ Ես, գոնե ինձ էսպես է թվում, թե անընդունակ եմ թշնամական վերաբերմունքի և