Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/199

Այս էջը հաստատված է



181. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

1913, 16 նոյեմբերի, Թիֆլիս

Սիրելի Ռուստեմ,

Չեկը հանձնիր Մուշեղին1։

Բայց ուզում եմ քեզ մասնավոր կերպով մի երկու խոսք ասել Գրիմմի հեքիաթների մասին, հետո կգրեմ վարչությանը պաշտոնապես2։

Ես ամբողջը չեմ թարգմանիլ կթարգմանեմ միայն էն հեքիաթն երբ, որ ես հավանում եմ և կամ կարևոր եմ համարում։

Իհարկե, եթե փողի տեսակետից նայեինք, ինձ համար ձեռնտու կլիներ ամբողջը թարգմանել. բայց քեզ պետք է ասեմ, որ ես առաջինը՝ ցավում եմ, որ թարգմանություն ով եմ զբաղվելու, երկրորդն էլ՝ հո փողով ամեն բան էլ չեմ թարգմանիլ, ինչ որ ուզենան կամ առաջարկեն ինձ։

Սրա հետ միասին հատկապես քեզ խորհուրդ կտայի պահել ընկերության մեջ ստացված թարգմանությունների նմուշները, թե չէ վաղը մյուս օրը աղմուկ կհանեն, մեջտեղ կքաշեն քեզ և էն հանգամանքը, որ մենք մոտիկ ենք, մյուսները կքաշվեն մի կողմ, այլև կմոռանան էն հանգամանքր, որ էլ ուրիշ ճար չունեին, և ժամանակի, և ամեն հույսի վերջացած ու հատած ժամանակը միայն ընդունեցին էս որոշումը։

Քո Հովհաննես

182. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Թիֆլիս-Բաքու

<1913> դեկտեմբերի առաջին կես, Թիֆլիս

Սիրելի Ցոլակ,

ՈՒրիշ կերպ չեմ կարող գրել մի մարդու, որ էսքան սեր ու մտերմություն է ցույց տալիս ինձ։ Մանավանդ ես էլ քեզ