Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/202

Այս էջը հաստատված է

հասնես։ Բայց միշտ և ամենից առաջ առողջ, առողջ և առողջ. Հիվանդ մարդը, տկար ու թույլ մարդը, ինչ ուզում է սոովորի — դատարկ բան է. ոչ ինքը կզգա իր ապրելը, ոչ էլ ուրիշ բանի կյանք կտա։

Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտությունով ու լուսավորությունով ճոխացած—ահա թե որն է մարդը։ Եվ դու կարող ես լինել։ Ոչ մի բան քեզ չի պակասիր: Վճռիր ու աշխատիր լինել կատարյալ մարդ։

Ես էլ այժմ աշխատում եմ Իգատակի հողերից մի մասը ձեռք բերել, որ վերջապես հաստատ հող ունենանք մեր հայրենիքում։

Մեր գրական երեկույթներն էլ շատ լավ են գնում։ Դահլիճը մեծացրել են, ավելի լավ ու մեծ բեմ են շինել, և ժողովուրդը միշտ էնպես է լիքը, որ նստելու տեղ չի լինում։

Ես էլ պարապում եմ կամաց֊կամաց։ Գրիմմ եղբայրների հեքիաթները հանձնարարել են թարգմանելու։

Նվարդի հետ գրում եմ, որ գնաք Համբարձում Թումանյանի տունը, նրանց հետ ծանոթանալու։ Շատ լավ մարդիկ են և իմ լավ բարեկամները։ Լավ կլինի, որ երբեմն-երբեմն գնաս—գաս։ Եվ շատ ուրախ կլինեմ, որ թե նրանց մոտ — թե ուրիշների, քեզ ճանաչեն որպես անկեղծ ու ազնիվ և կրթված մարդու։

Մանկական հեքիաթների մասին Նվարդին ասել եմ, քեզ հետ կխոսի։

Մենք ամենքս լավ ենք։ Երեխաները Սայաթ-Նովա են երգում։

Տելեֆոն էլ հո գիտես ունենք։ Քեզ լավ պահիր։ 2Լսիր, Արտիկ, լավ կանես, որ դու երկու շաբաթը մի անգամ каскара саграда ընդունես։ Նվարդի մոտ կա, քեզ ցույց կտա։ Եվ կաթնով խրփուկ եփիր, կեր առավոտները։

Համբույրներով՝

հայրիկդ