Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/205

Այս էջը հաստատված է

համակրողներ պիտի գտնեք, դուք էլ շատ պիտի ոգևորվեք և բավական էլ ուժեր ունեք։

Կսպասեմ բացմանը, և եթե հարկավոր լինի մի որևէ բան — գրի: Ես արդեն վերջացած գործ եմ համարում։ Եվ շնորհավորում եմ էս գլխից։

Մենք էլ ստիպված ենք մեծ դահլիճ որոնելու5։ Չես կարող երևակայել թե ժողովուրդը, ինտելիգենցիա և երիտասարդություն, և աշակերտություն, ինչ հոսանք է առել դեպի ընկերությունը։ Նոր ձեռնարկներ ենք անում։ Հ<այոց> գրականության պատմության նյութերի ժողովածու6, հայոց գրականության թանգարան7, գիտական արշավանքներ դեպի մեր գավառները, հեղինակի իրավունքի պաշտպանությունը8, գրական էթիկայի խնդիրը և այլն։ Բաներ շատ։ Ամեն քաղաքից էլ որ ձենի տանք—դուրս կգա մի մեծ ձեն, հայ ժողովրդի ձենը։ Սրանից ավելի լավ էլ ի՞նչ կարող ենք անել։ Պակասություններ շատ կունենանք, բան չկա, սկիզբն է։ Հաջողություն եմ ցանկանում լիասիրտ։ Մերոնք բարևում են։

Համբույրներով՝

քո Հովհաննես

187. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Մոսկվա

<1914, փետրվարի 8, Մոսկվա>

Արտիկ ջան, փողդ էլ նամակից առաջ ստացած կլինես։ Գնա Вольф-ի գրավաճառանոց՝ Кузнецкий мост, 12 կամ Тверская, 22, ջոկիր և ասա ինձ համար ղրկեն Наложенным Тверская, 22,«Золотая книга сказок», արժե կազմով 6ռ.։ Եվ հեքիաթների ու լեգենդների գրքերի կատալոգը։ Մենք լավ ենք։

Համբույրներով՝

հայրիկդ