Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/213

Այս էջը հաստատված է

194. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ձաղվեր

< 1914, հունիսի 19, Թիֆլիս>

Սիրելի Օլյա,

Նամակս ուշացավ փոստը ձգելու—ստացանք ձեր նոր աեղեկությունը, որ բռնում եք սենյակները, ստացանք և քո նամակը, թե ինչ բերենք1։ Արդեն պատրաստում են։ Կիրակի առավոտը ճամփա կընկնեն Գիգայի հետ երեխաները։ Ես էլ ուզում եմ շուտ գամ2։ Արդեն շոգերն սկսել են։ Վահանն եկավ ու գնաց3։ Երեկ մի 5—6 պաչոտնի էին եկել մոտս խնդրելու, որ Վաննանց օգնեմ։ Իհարկե, խիստ մերժեցի։ Մոսնանց Վասիլն եկավ Ռոստոմին տեսնելու։ Ռոստոմն էգուց երևի դուրս կգա հիվանդանոցից։ Տերտերն ու մերդ մինչև 26-ը կգնան։

Հովհաննես

Օլինկա ջան

,

Հայրիկիդ նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես4։ Կբարևես և տատիդ ու մյուս քույրերին և այլոց։

Հովհաննես

195. ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Ձաղվեր — Ալեքսանդրապոլ

23 հուլիսի, 1914,
Յագվեր, ճիշտը՝ Ձաղվեր

Սիրելի Արմիկ,

Ոչ թե չեմ ուզել քեզ էդ ծանր պաշտոնի մեջ թե ծանր դրության մեջ տեսնել — այլ մինչև անգամ արդեն միջամտել