Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/214

Այս էջը հաստատված է

եմ ուր հարկն է, խոսել եմ նրանց հետ, որոնց հետ հարկավոր է, և պատասխանել են, թե կանեն ամենայն սիրով, բայց, առաջ բերելով ինչ-ինչ հանգամանքներ, ցույց են տվել, որ չեն կարողանալու. գոնե առայժմ էդպես է դրությունը, և նրանց պետք է մեկը, որ ունենար որոշ հմտություն ու հարմարություններ, որ դու չունես։ Իսկ եթե էդպես մեկին չեն գտնիլ կամ դրությունր կփոխվի—դու կարող ես ունենալ էդ պաշտոնը։ Ես մոտ օրերս կաշխատեմ իմանամ, թե ինչպես եղավ նրանից հետո1։

Ես մի քանի օր է ինչ եկել եմ Ցագվեր։ Շատ լավ տեղ է։ Ես էլ շատ ու շատ եմ հոգնած, թե ֆիզիկապես, թե բարոյապես. և էսպես մի անկյուն մեծ բան էր ինձ համար, բայց էս էլ էս պատերազմը թունավորեց2։ էսօր Աշխենն է գնում Թիֆլիս: Մոտ օրերս ծնելու է, ուզում է Թիֆլիս լինի։ էստեղ էլ երթևեկությունն անկանոն, ամեն բան խախուտ, — վերջապես բնավ հանգստություն չենք տեսնելու։

Միակ մխիթարանքս էն է, թեև իսկի չեմ սիրում պատերազմը, որ էս պատերազմով Գերմանիան և նրա հետ միլիտարիզմը պիտի խորտակվի կամ թուլանա, ավելի ճիշտը, Ավստրո-Հունգարիան էլ իր պատիժն առնի — և ամբողջ գերման էգոիստ ցեղը, և իմ ռուսասիրությունը հաղթանակի։ Նրանից հետո թերևս գան խաղաղության օրեր, ու իմ ծաղկանցի ուտոպիան էլ իրականանա3 :

Տրամադրություն ունեի մի քիչ պարապելու—դարձյալ չեղավ։ էդ արտաքին պատճառների հետ ներքին պատճառներր դարձյալ խանգարեցին, ինչպես միշտ։

Ջերմ բարեւներով միշտ բարեկամդ՝

Հ. Թումանյան