գնացինք Բակուրիան ու եկանք։ Անցյալ օրը էստեղ լավ անձրև եկավ։ Սևուկն3 ասում էր ինչ լավ է Գիգան էստեղ չի, թե չէ ինձ կտաներ ցխումը կդներ։
Արտիկի հասցեն. Москва, Соломенная.
Ивановская улица, дом №5, квартира 4.
Ստեփանն եկավ, «Լուսաբերի» գործն էլ վերջացրինք4։ Նրանց տանըցիք գալու են մի երկու շաբթով։
էստեղից արդեն գրեթե բոլորը գնացել են։ Համբույրներ քեզ ու Գիգային։
201. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ջաղվեր — Մոսկվա
Արտիկ ջան,
Նվարդը իր նամակը կիսատ էր թողել ներքև գնացել, ես շարունակում եմ։
էս երկու օրը էլի նամակ կգրեմ1։ Մետրիքականը շուտով կստանաս։ Բայց գուցե դրանից ավելի շուտ ստիպված լինես պատերազմին թամաշա գնալու։ Ոչինչ։ Բանը քեզ չի հասնելու։
Մուշեղից էլ դեռ տեղեկություն չունենք2։ Անպատճառ գերմանացիք գերի են պահում։ Տեսնենք ինչ լուր ենք ստանում իսպանական դեսպանի միջոցով։ Մենք լավ ենք ու շատ լավ էլ ամառ անցկացրինք, միշտ ցավելով, որ Մուշեղն ու դու էլ հետներս չէիք։ Մի քանի օրից Թիֆլիս կերթանք8։
Պողոսին շատ բարով արա, ասա նամակ եմ գրելու էս երկու օրը4։ Իրավունքը իհարկե, տալիս եմ5։ Դեռ Կորոլենկոյին էլ ինձանից շատ բարով անի։ Շատ լավ հիշողություն ունիմ նրանից. շատ անուշ մարդ է6։
Առայժմ համբույրներով՝