Այս էջը հաստատված է
<1914, սեպտեմբեր, Թիֆլիս>
Թե մոտդ ինձ տալու փող ունես՝ ղրկիր, որ ձեռիս փող չկա։
Հովհաննես
Կնոջ հրամանով—
Օհանես
<1914>, նոյեմբերի 20, <Արծափ>
Սիրելիք, հենց նոր ենք եկել Արծափ (20 նոյեմբերի). մի օդում բոլորս մի թախտի վրա, աջ ու ձախ թինկը տված՝ թեյ ենք խմում։ Երեկ դուրս եկանք Իգդիրից, ընկանք մեծ ճահիճների մեջ (Մասիսի թաքթաքուտները), իսկ Էսօր կեսօրին Չինգիլի նշանավոր լեռնանցքը անցանք և մեր առջև բացվեց Հին Բայազետի հովիտն ու քաղաքը և Մասիսը Տաճկաստանի կողմից։