Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/225

Այս էջը հաստատված է

212. ԸՆՏԱՆԻՔԻՆ

Ղալթախչի — Թիֆլիս

<1914>, դեկտեմբերի 6, 8, 9,
<Երևան, Ալեքսանդրապոլ, Ղալթախչի>

Սիրելիք, երեկ հասանք էջմիածին։ Իգդիրից Մեսրոպի1 անունով հեռագիր ենք տվել, մեջը գրել ենք, որ դուք էլ հեռագրեք՝ թե ոնց եք։ Մենք ամենքս լավ ենք։ Ես եկա թե չէ՝ Համլիկին տեսա2, ստացա ձեր նամակը3: Հանգիստ եմ, որ ամենքդ լավ եք։ Աշխենին ու Բոբիկին4 էլ ասեցեք իրանց լավ պահեն, որ չմրսեն ծաղիկները կտրելուց հետո։ Պատմեցին, որ Գիգան պատգամավոր է եղել եկած5 ու կալոշները ցխումը կորցրել է։

Երեկ իրիկուն Հուսիկ եպիսկոպոսի մոտ էինք ընթրիքին, էսօր առավոտ Եփրեմ եպիսկոպոսի։

Մյուս օրն՝ ամսի 8-ին եմ շարունակում, մոտս մարդիկ եկան—խանգարեցին — ընկանք ճաշերի ու ընթրիքների մեջ, էլ ժամանակ չունեցա նամակս վերջացնեմ։ Նոր եմ եկել Երևան, բաղնիս ենք գնացել, առաջնորդարանում նստած ենք թեյի — մի երկու ժամից ճանապարհ ենք ընկնելու դեպի Ալեքսանդրապոլ—Սարիղամիշ և այլն։ Համլիկը լավ է, Պողոսը6 հետը պարապում է, մի տասն օրից հետո կգա։

էս էլ մյուս օրը—ամսի 9-ին եմ շարունակում Ալեքսանդրապոլի հաջորդարանում7—Երևան էլ չկարողացա վերջացնեմ։ Կաթողիկոսն էսօր գալիս է Ալեքսանդրապոլ — գնում ենք ընդառաջ վագոնում խոսելու և այնուհետև ճանապարհներս շարունակելու դեպի Ղարս—Սարիղամիշ8։ Առայժմ շատ բան չեմ կարող — ժամանակ ու հնար չկա։ Մինչև ամսի 20-ը կլինենք Թիֆլիս։ Դարձյալ մարդիկ եկան։

Լրացնում եմ Ղալթախչի կայարանում—եկել ենք կաթողիկոսի առաջը։ Համբարձում Սերգեյիչի տղի հետ եմ ուղարկում ։

Համբուրում եմ ամենքիդ՝

Հ<ովհաննես>