Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/226

Այս էջը հաստատված է

213. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ղարս– Թիֆլիս

<1914>, դեկտեմբերի 10, Ղարս

Սիրելի Ֆիլիպ,

Անկարելի է նամակով պատմել տեսածներս ու լսածներս, դրա համար էլ ավելորդ համարեցի գրել մինչև այժմ և այժմ էլ գրեթե նույնն եմ անում—թեև նամակ եմ գրում: Ընդհանրապես շատ տխուր են տպավորություններս և շատ հեշտ կարող ենք աղետալի դեպքերի հանդիպել, Էնքան խախուտ Է մեր վիճակը։

Բայազետի ու Ալաշկերտի շրջանը անցանք, վերջացրինք, այժմ եկել ենք Ղարաուրղանի ֆրոնտը—Բասենի շրջանը։ Էն կողմից անցնել չկարողացանք, որովհետև քրդերը մեծ բազմությամբ ճանապարհը կտրեցին և հարյուր կազակով էլ չկամեցան մեզ անցկացնել։ Ինչպես երեում Է ամեն տեղ թուրքերը շարժվել են միաժամանակ. արդեն Պարսկաստանի կողմերն Էլ մերոնք ետ են նահանջել, թողնելով Բաշկալեն, Սարայն ու Ղոթուրը1։ Ճանապարհներին դեպք եղավ և թնդանոթաձգությունը լսելու, երբ ռուսները քանդում Էին քրդական գյուղերր, և բրդերի ու հայերի հրացանաձգությունը, տեսնել գերիների խմբեր, ընկած դիակներ, ավերած գյուղեր—միմիայն շներն ու կատուներն Էին մնացել, որ սոսկալի ոռնում ու մլավում են գիշերները, սոված ու անտեր։

Թեև շատ անհարմարությունների ու դժվարությունների հանդիպեցինք, բայց լավ անցանք և Էս շրջանն Էլ վերջացնելուց հետո՝ մի տասն օրից հետո կգանք2—կպատմեմ շատ բան։

Շատ բարևներ տանր—կանտորին և գործարանին3։ Երեկ կաթողիկոսի հետ մի քանի կայարան անցանք—լավ տրամադրության տակ Էր ու կայսրից հուսադրված4։

Համբույրներով՝

քո Հովհաննես

«Հ.Գ.» Չեմ հասկանում Նիկոլր5 որտեղ Է — Էստեղ վաղուց նրան սպասում են։