Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/227

Այս էջը հաստատված է
1 9 1 5
214. ԿԱՐԱՊԵՏ ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Թիֆլիս—Մոսկվա
<1915, հունվար-փետրվար, Մոսկվա>
Հարգելի պարոններ
Կ. Կուսիկյան և Ալ. Ծատուրյան,

Կարևոր համարեցի անցյալները ձեզ գրած նամակիս ավելացնել հետևյալ բացատրությունը1։ Գրական գործեր ասելով պիտի հասկանալ միմիայն «Լուսաբերի» մեջ դրած կտորները և արգելքը հենց էդ կտորներին է վերաբերում, որով և կապված եմ իմ ընկերների հետ։ Բայց միևնույն գրական գործի—օրինակ—պոեմի, մի ուրիշ կտորից կարող եք օգտվել2։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան
215. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ
Թիֆլիս—Մոսկվա


<1915>, մարտ, <երկրորդ տասնօրյակ>, Թիֆլիս
Սիրելիք,

Ձեր գնալուց հետո Թիֆլիսն ու ամբողջ Կովկասը և առանձնապես Կովկասի հայությունը շատ հուզումնալից օրեր անցկացրին։ Սարիղամիշի պատերազմից հետո ավելի պարզվեց. թե ինչքան մեծ է եղել վտանգը և եկյուղը հիմնավոր1։