Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/230

Այս էջը հաստատված է

ահա երեք նիստ ունեմ։ Սպասում եմ մի մասնաժողովի, որ գալու է մոտս խմբագրենք գրողների ընկերության կոչը — հեռագրով դիմումը աշխարհքի գրեթե բոլոր ազգերի գրական ընկերություններին, մեծ թերթերին ու նշանավոր գրողներին2։

Ինձ ուզում էին ուղարկել Ռուսաստան շրջագայելու, խոսելու և նաև հանգանակության մասին հոգալու, կազմակերպելու, պիտի գայի և Մոսկվա, բայց իմ անձնական մեղքերը ինձ հնարավորություն չեն տալիս տանից շատ հեռանալու։ Ինչպես գրել էի անցյալ նամակում—էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ և հայրենագիտական և ուրիշ տեսակի խաղալիքներով3—ասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք — հայանալու և մարդանալու։ Բայց, դժբախտաբար, սարսափելի թղթի թանկություն է— մանավանդ բրիստոլի կարտոնի, չենք ճարում գրեթե, և դրանից էլ թանկանում են խաղերը։

Շատ ու շատ բարևներով ու համբույրներով ամենիդ՝

քո Հովհաննես

217. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

<1915, ապրիլ, Թիֆլիս>

Հարգելի պ. Լևոնյան,

Ուղարկում եմ Գրիմմի ոուսերենները՝ «Красная шапочка»֊ն և «Замарашка»֊ն, կլիշեները շինելու, բոլորր։ «Замарашка»֊ն պետք է թողնել «Մոխրոտր», ինչպես սկզբում եղել է։ «Կարմրիկի» մեջ էլ մի երկու տող պիտի ավելացնեմ։

Հարգանքով՝

Հովհ. Թումանյան

Մեծ <ապատիվ> պ. Գարեգին Լևոնյանին։