Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/236

Այս էջը հաստատված է



227. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈԻՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

էջմիածին–Թիֆլիս

1915, սեպտեմբերի 1, էջմիածին

Մոտ երկու հազար փախստական ծնողներ ետ առան իրենց զավանկերը։ Այսօր երեկոյան ժամը 7-ին Թիֆլիս ուղարկվեց 600 հոգի։ Իգդիրի շրջանում, էջմիածնում և Երևանում մեռնում են օրական մոտ 700 հոգի։ Սպասվում է Վանից նորից վերագարձող փախստականների մի հոսանք՝ բաղկացած մոտ 25000 հոգուց։

Հովհ. Թումանյան

228. ՎԱՀԱՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Գործող բանակ

1915, հոկտեմբերի 10, Թիֆլիս

Վահան ջան,

Ինչ որ դուք ցրվեցիք, Ռոստոմն էլ մնաց թշնամիներով շրջապատված, ես էլ հազար ու մի հոգսերով ու ցավերով խեղդված՝ ահով ու դողով շարունակ սպասում էի մի փորձանքի, մանավանդ Ռոստոմի կողմից։ Դու էլ հո միշտ գրում էիր, զգուշացնում էիր, ես էլ ամեն անգամ, շարունակ կռվում էի, որ ձեռը վեր ունի զանազան ղալմաղալներից ու իրան պահի։ Գյուղերի ժողովրդի հետ հաշտվեց, վերջացավ, բոլոր պրատակոլները ներել տվի, հիմի էլ մեջտեղը հայտնվեցին դարձյալ էն հին շայկան՝ Պետրոս, Վարդան իրենց ընկերներով, և, մանավանդ, Փանոսի տղերքը։ Փանոսի տղերքը հո իրանք ոչ մի առաջարկության, ոչ մի ձևի չհամաձայնվեցին, ավելի ու ավելի կռիվը բորբոքեցին, մյուս կողմից էլ հողը տվել էր մեր փեսա Մեխակին ու իր հորը. սրանք էլ էնտեղից ղալմաղալը թեժացրին իրենց սարսաղությունով։ Ինչքան խնդրեցի, կռվեցի, ասեցի, որ ձեռը վեր ունի էդ ձևից, թողնի ինչ ուզում են