Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/243

Այս էջը հաստատված է

հանգիստ սիրող տիկիններին, ի՜նչպես գիտեք Դուք նրանց միշտ վրդովել։

Մինչև այժմ դուք էիք հիվանդ, չէի կարողանում Ձեր շեմքից ներս մտնել, այժմ էլ մեր երեխաներն են հիվանդ ջրածաղկով (Ветр<енная> оспа) չեմ կարող մեր շեմքից դուրս գալ։

Իմ ջերմ, ջերմ բարևները, մինչև որ կտեսնվենք։

Համբուրելով Ջեր ձեռքերը՝

Ձեր Հովհ. Թումանյան

234. ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈԻՍՈՎԻՆ

Թիֆլիս — Մոսկվա

<1916, ապրիլի 12>\ Թիֆլիս

Получили. Тронуты. Всегда <с> восторгом вспоминаем наших дорогих друзей. Приветствуем, целуем.

Туманян

235. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

<1916>, ապրիլի 29, <Թիֆլիս>

Սիրելի տեր Գյուտ հայր,

ՄեՐ վարչության կողմից հեռագիր կազմեցինք երեկվան ասածի մտքով և թարգմանել տվի անգլերեն։ Ուղարկում եմ Ձեզ, խնդրում եմ հեռագրատուն ղրկեք ընկերության հաշվով հեռագրելու։ Երևի մի գումար կբռնի։

Ձեր Հ. Թումանյան