Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/244

Այս էջը հաստատված է



236. ՋՈՐՋ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԻՆ

Թիֆլիս- Լոնդոն

«1916, ապրիլի 29, Թիֆլիս»

Հայ գրողների ընկերության վարչությունը և խուռն բազմությունը՝ Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդեսին հավաքված՝ իրենց հիացմունքն ու հարգանքն են ուղարկում, տեր նախագահ, Ձեր միջոցով անգլիական մեծ ազգին, նրա հոյակապ գրականությանը, և խորին երախտագիտության զգացմունքներով խոնարհվում են նրա հանճարեղ զավակի անմահ հիշատակի առջև։

237. ՆԱՐ-ԴՈՍԻՆ

<1916, մայիսի վերջերին, Թիֆլիս>

Պարոն Նար—Դոս,

Ձեզ մոտ կգա երիտասարդ շնորհալի բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Նա մի լավ բանաստեղծություն Է գրել մեծանուն դերասան Պետրոս Ադամյանի մասին։ Խնդրում եմ տպել թերթում1։

Ձեր Հովհ. Թումանյան

238. ԳՅՈԻՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ

<1916>, հունիսի 1, <Թիֆլիս>

Տեր Գյուտ հայր,

Էս իրիկուն Գայանյան դպրոցում Նալբանդյանի հիշատակին գրական երեկույթ կա, տեսուչը Նալբանդյանի նկարը խնդրում Է մեզանից։ Վաղը ետ կբերեն։ Խնդրեմ տաք իրենց։

Ի՞նչ եղավ դահլիճի բանը։

Վաղը երեկոյան ժամը 8-ին խորհրդակցություն ունենք2 — խնդրում եմ արձանագրություններն Էլ բերեք։