Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/254

Այս էջը հաստատված է

բաներ էի գրելու, որ լավ էր մնաց (Բրյուսովի օրերից եմ խոսում)։ Իսկ տգեղ բաներ գրելը ի՞նչ միտք ունի։ Հիմար բան է առհասարակ5։

Ես եկել եմ մի քիչ հանգստանամ, և նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած, ըստ ամենայնի։ Այսուամենայնիվ մե-մեն պարապում եմ։ Բանաստեղծություն, իհարկե, չեմ գրում և չեմ էլ կարող։ էսքան հոգնած ու հոգնածությունից թունավորված մարդը ի՞նչպես կարող է բանաստեղծություն գրի։

Այժմ մի գործ կա ձեռքիս. Աճառյանի գավառական բառարանն եմ նայում։ Ձեր ամսագրին կուղարկեմ։ Մանավանդ լեզվի մասին մի քանի խոսք Էլ ասելիք ունեմ6։

Շատ ուրախացա ամսագրի համար։ Էդ ոչինչ, որ մերը խանգարվեց7։ Ավելի լավ, մենք առանց Էն Էլ շատ ենք զբաղված։ Մի՞թե միևնույն չի։

Էս քանի օրը մի քիչ լավ չեմ։ Վախենում եմ Էլի անտեր դողս չբռնի։ Մի ժամանակ օխտը տարի կրակի մեջ Էրվում Էի, մալարիա ունեի, շատ վատ տեսակից։ Չկրկնվի նորից։

8Անանունը Էստեղ Էր, կարճ տեսնվեցինք։ Իսկ Մխիթարը (Տեր-Անդրեասյան) մի քանի օր մնաց, նրանց Էլ եմ ասել, գրել եմ, որ կաշխատակցեմ9։

Քո Հ. Թումանյան

246. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ— Բաքու

1916, 24 օգոստոսի, Բորժոմ

Սիրելի Ցոլակ,

Արամի1 ասած «Արև ու Լուսին» տպված Է «Աղբյուրի» մեջ 1890 թվականին, այսինքն գրքիս հետ գրեթե միաժամանակ, նույն տարին2։ Եվ «Արև ու Լուսինը» իմ առաջին գրվածքը չի նույնիսկ տպածների մեջ։ Տպածների մեջ ամենից