Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/262

Այս էջը հաստատված է

լեզվական ուսումնասիրություններով4: Ինչ որ քաղաք եմ եկել, էլ ետ սկսվել է սովորական կյանքս, որի մեջ ամեն բան էլ կա, բացի գրականությունը։ Ուզում եմ ասել՝ գրել կարդալը։ Թե չէ տանս գիրք շատ կա, ես էլ միշտ գրականությունից եմ խոսում։

Միմիայն հիվանդ ժամանակս է, որ կարողանում եմ բան գրել։ Տեսակ֊տեսակ բեռներս վրիցս վերցրած, տանը փակված եմ լինում։ Եվ բոլոր մոտիկներս գիտեն։ Հիվանդանում եմ թե չէ՝ գալիս են հարցնում՝ ի՞նչ ես գրել։

Չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ իմ դրվածքների 90 տոկոսը հիվանդ ժամանակս եմ գրել և մեկ էլ՝ երբ հիվանդության պատճառով մի տեղ են ղրկել մի երկու, երեք ամսով։ Հատկապես՝ Աբասթուման։

Վերջապես վախենում եմ, թե խմբագրության պայմանն ընդունեմ։ Մանավանդ էս տարի՝ զգում եմ, որ շատ եմ հոգնած ու ջարդված ամեն կողմից։

Հա՛, նամակումդ Պուշկինի մասին էիր գրել5։ Սեծ հաճույքով զրույց կանեի Պուշկինից, բայց թուղթս վեըջանում է։ Ինչ լավ է, որ կինդ էլ է սիրում նրան… Նոր հիշեցի, որ տիկնոջդ ծանոթ եմ, ինձանից շատ բարով արա։

Քո Հովհ. Թումանյան

Баку,

Редакция «Горц»

г. Цолаку Ханзадяну

251. ՄԵՍՐՈՊ ՏեՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս — Աստրախան

<1916>„ 6 նոյեմբերի, <Թիֆլիս>

Սիրելի Մեսրոպ սրբազան,

Քո նամակն էր հարկավոր, որ տեսնենք դրությունդ ու տրամադրությունդ ինչպես է1, մերը երկրորդական բան է։ էստեղից պետք է նորություններ ասենք, էն էլ արդեն գիտես։