Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/269

Այս էջը հաստատված է

260. Օլգա և Համլիկ Թումանյաններին

Պյատիգորսկ – Թիֆլիս

<1917, հուլիսի 10—12, Պյատիգորսկ>

Սիրելիք, Օլյա և Համլիկ,

Մեր մասին շատից քչից տեղեկություն ունեք։ Ես էլ իմ կողմից ասեմ, որ այժմ ավելի ենք կանոնավորվել, կարգի ընկել։ Ամեն տեսակ ուտելիքի մեծ առատություն է։ Եվ ամեն բան առատ ունենք ու անպակաս ապրում ենք։ Ամեն բան էլ մենք ենք պատրաստում։ Ամենքս էլ կազդուրվում ենք։ Ամենից թույլը ես եմ, և ասում են գլխավոր պատճառը ծծմբային վաննաներն են, հետզհետե կկազդուրվեմ։ Աշխենն ու Բոբիկն էլ շատ լավ են, և, գրեթե, էս երկու օրումը փոփոխություն կա։ Ամենից լավ Սեդիկն ու Թամարն են և Արփոն։ Մեզ Համար տուն ու տեղ ենք դարձել։ Դերերս բաժանել ենք։ Անուշը լավ ճաշ է պատրաստում, Արփոն՝ թեյ և թեյի հետի պարագաները, Աշխենը՝ նախաճաշ, Սեդիկը սուփրեն է գցում, ես առուտուր եմ անում, Թամարն էլ մեջտեղը ամենքի գործին էլ խառնվում է։

Մի բարեկամ ունենք — Բզնունի, որ ամեն բան օգնում է, ամեն տեսակ լավություն անում, շաբաթը երկու անգամ էլ ճաշի հրավիրում, շատ էժան էլ ամեն տեսակ ապրանք տալիս։ Էսօր նամակ ստացանք Արտիկից։ Արեգից ու Մուշեղից խաբար չունենք։ Լավ կանեք գրեք, որ Արեգը գա Էստեղ, մի քիչ Էլ կազդուրվի։

Համլիկ ջան, դու Էլ աշխատիր քեզ լավ պահել, որ Էդ վոկզալ կոչվածը ֆրոնտից ավելի վատ տեղ Է, միշտ զգույշ եղիր և խոհեմ։ Գիշերներն Էլ մի ուշանար և մենակ մի մնաք երբեք, ոչ դու, ոչ մայրիկը։ Իմ կաբինետի կամոդում, վերևի աջ աչքում ռուսերեն մի գիրք կա — Жалколио֊ի գիրքը և «В дебрях Индии» վերնագրով, անպատճառ մի եկողի հետ ուղարկիր։

Վարդգեսի հետ ուղարկում եմ подьезд֊ի բանալին։ Օլյա, անպատճառ մեր սենյակներից մի երկուսը տան