Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/281

Այս էջը հաստատված է

հագնում են։ էստեղ ընդհատվեց, որովհետև աղջկերքն եկան, տանձ, խնձոր, եմիշ բերին, մին էլ վայելեցինք ու գնացին մեր դիմացի կաթնավաճառի վրա մեր մեծ շիշերը ծախելու, մի 12 հատ մեծ շիշեր ունենք — չետվերտանոց, թեև Թամարը շարունակ խնդրում է, որ բերենք, ասում է՝ եթե էս շիշերը Թիֆլիս չտանեք — ես չեմ գնալ։ Եվ, ըստ երևույթին, շատ բաներ ենք թողնելու էստեղ։

էսօրվանից էստեղ հացը շինեցին քսան կոպեկ ֆունտը, մինչև այժմ 13 կոպեկ էր —սպիտակ, լավ, շատ համով հաց։ Կարագը 3-60-ից մինչև 4-25, բայց շատ լավն է, և էնքան շատ կա, որ մարդ զարմանում է։ Ամառանոցավորները քչացել են. մթերքը շատ է։ Թեև մյուս կողմից էլ նոր ընտանիքներ են գալիս զանազան տեղերից, ոմանք էլ գնում են և վերադառնում նորից։

է՛հ, վերջապես լավ կացեք։ Համբույրներ ամենքիդ և ամենիս կողմից առանձնապես Բոբիկին։ Չեմ իմանում երեխին ոնց բերին ավտոմոբիլով։

Համբույրներով՝
քո Հովհաննես

<Հ. Գ․> Իրիկունս կշռվել են․ Արփոն 16 ֆունտ ավելացել է։ Մյուսներն էլ իրենց կարգին։

269. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Կիսլովոդսկ — Թիֆլիս
<1917, սեպտեմբերի կեսեր, Կիսլովոդսկ>
Սիրելի Օլյա,

Երեխաները եկան, և երբ վերադարձա, դատարկ սենյակներում էնքան վատ զգացի ինձ, որ իսկույն դուրս փախա, չեմոնադս էլ ուրիշները տարան։ Մի օր մնալուց հետո եկա Կիսլովոդսկ։ էստեղ մի երկու֊երեք օր կմնամ, մի երկու֊երեք օր էլ Պյատիգորսկ. ուրեմն, դուք կարող եք գուցե ինձ